Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի կրթօջախներ շարունակվում են 16.12.2021
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ՝ առկա շենքային, գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին և դպրոցների անձնակազմերին ծանոթանալու նպատակով: Նշված դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 26 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները.....

Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 431 միլիոն դրամ 16.12.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 431 միլիոն դրամ, որով կհամաֆինանսավորվեն սուբվենցիոն հետևյալ 18 ծրագրերը.....
Պետական պարգևները մարտական ընկերներին է հանձնել Ապարան կամավորական գնդի հրամանատար, գնդապետ, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը: Պարգևատրման արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, մարտական գործողությունների մասնակիցներ և այլ հյուրեր: Ապարան կամավորական գունդը, որի կազմում էին պարգևատրված ազատամարտիկները, Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղակայված է եղել Քարվաճառի շրջանում՝ պայքարելով անառիկ պահել վստահված մարտական դիրքերն ու հայրենիքի սահմանները.....
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարելով դպրոցի մասնաշենքերում՝ մարզպետը ծանոթացել է առկա շենքային և գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին, որից հետո հանդիպել և զրուցել է դպրոցների անձնակազմերի հետ: Քննարկվել են դպրոցների պայմանների բարելավման, կրթական գործընթացի կազմակերպման և հանրակրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանին և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին մարզպետը հանձնարարել է գույքագրել դպրոցներում առկա խնդիրները, համակողմանի ուսումնասիրել և դրանց լուծման վերաբերյալ իրեն ներկայացնել առաջարկություններ....
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից: Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 33.7 մլն դրամ....
Ինձ համար պատիվ է մեր հերոսների օջախներում լինելը: Այսօր այցելել եմ, որպեսզի իմ խոնահրումն ու պատրաստակամությունը ասեմ, որ ծառայելու եմ այս սրբավայր օջախներում: Ձեզ նման հերոսածին ընտանիքները պետք է ուղեցույց դառնան ապրողներիս համար: Խոնարհվում եմ մեր եղբայրների, հերոսների հիշատակի առաջ,- ասել է մարզպետը զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը, ապա վերջիններիս է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալները.....


