Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացնում ենք Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ուղղված շնորհակալական նամակները, որոնք ստացվել են Արագածոտնի մարզպետարանում

Ներկայացնում ենք Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ուղղված շնորհակալական նամակները, որոնք ստացվել են Արագածոտնի մարզպետարանում 24.11.2021

Ապարանի բժշկական կենտրոնում այժմ բուժօգնություն են ստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիները: Բուժհիմնարկի ողջ անձնակազմը պայքարում է մեր յուրաքանչյուր հայրենակցի կյանքի: Սիրելի՛ հայրենակիցներ, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները, պատվաստվե՛ք՝ վարակի շղթան կոտրելու և հիվանդացության ծանր դեպքերը կանխելու համար. այսկերպ հոգ տարեք ձեր ու ձեր հարազատների առողջության մասին: Առողջ եղեք...

 Արագածոտնի մարզում ամփոփվել են 2021 թվականին մարզի համայնքներում կառավարություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Արագածոտնի մարզում ամփոփվել են 2021 թվականին մարզի համայնքներում կառավարություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 23.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն իր հարցազրույցում խոսել է սուբվենցիոն գործիքի կիրառման արդյունավետության, համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մարզպետարան-համայնքներ համագործակցության, ավարտված և ընթացիկ շինարական աշխատանքների մասին....

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները 23.11.2021

Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել մանկապարտեզին հարակից շուրջ 600մ² տարածք. այս պահին իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Նշենք, որ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընդհանուր 296 միլիոն 721 հազար դրամ արժեքի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում. շինարարական աշխատանքների գումարը 287 միլիոն 503 հազար դրամ է: Սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման 45%՝ ՀՀ կառավարության ներդրումն է, 55%-ը կներդնի համայնքը՝ համայնքային բյուջեից: Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով: Ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր, արվեստի դպրոցի բակը և 13 բնակավայրերի ընդհանուր 28714.5 մ² մակերեսով ճանապարհներ....

Սասունիկ համայնքի մշակույթի տանը կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկներ Հովհաննես Պողոսյանի և Լյովա Խաչատրյանի տարեդարձին նվիրված միջոցառում

Սասունիկ համայնքի մշակույթի տանը կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկներ Հովհաննես Պողոսյանի և Լյովա Խաչատրյանի տարեդարձին նվիրված միջոցառում 23.11.2021

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի մշակույթի տանն այսօր կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկ Հովհաննես Պողոսյանի ծննդյան 70-րդ ամյակի և ազատամարտիկ Լյովա Խաչատրյանի ծննդյան 58-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սասունիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Մարգարյանը, մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, հերոսների ընտանիքի անդամները, զինակից ընկերները և համայնքի բնակիչներ: Միջոցառման...

Արագածոտնի մարզի Ակունք համայնքում այսօր կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ

Արագածոտնի մարզի Ակունք համայնքում այսօր կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ 22.11.2021

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, Ակունք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Մանուկյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի մյուս համայնքների ղեկավարներ, մարտական գործողությունների մասնակիցներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մանկավարժներ և համայնքի բնակիչները: Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով քաջորդիների հիշատակին....

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Անկախության իմ հերոսը» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի լավագույն 4 ստեղծագործությունների հեղինակներին

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Անկախության իմ հերոսը» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի լավագույն 4 ստեղծագործությունների հեղինակներին 22.11.2021

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մրցույթին լավագույնս ներկայացած և հաղթող ճանաչված աշակերտներին պատվոգրեր է հանձնել, իսկ նրանց գիտելիքներն էլ ավելի հարստացնելու համար գրքեր է նվիրել: « Անկախության իմ հերոսը » շարադրությունների մրցույթը կազմակերպվել է Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից. մրցույթին մասնակցել են շուրջ 100 աշակերտներ՝ իրենց հեղինակային արձակ և չափածո ստեղծագործություններով....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32