Նորություններ

Բոլորս պետք է նախանձախնդիր լինենք մեր աշխատանքում․ կայացավ տարվա անդրանիկ նիստը 03.01.2022
2022 թվականի առաջին աշխատանքային օրը Արագածոտնի մարզպետարանում մեկնարկեց նիստով, որը ոգեշնչող ասելիքով վարեց մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկա էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, վարչության պետերն ու ստորաբաժանման ղեկավարները։

ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ամանորյա ուղերձը 30.12.2021
Մենք ապրում ենք կյանքի գնով վաստակած խաղաղության մեջ, և եկեք այսօր վերստին մեր անափ երախտիքը հայտնենք հայրենիքի համար կյանք տված հերոսներին, արժանի ուշադրությունը մատուցենք նրանց ընտանիքներին։ Եկեք նաև մեզանում շարունակաբար սնենք այն միտքը, որ մենք անմահ տղաների ոգեղենության կրողը պետք է լինենք, ներշնչվենք նրանց հերոսապատումներով ու ի վերջո հաղթենք մեր անավարտ կռիվը։
Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Կարեն Թաթուլյանի հետ ամփոփել է 2021թ. մարզպետարանի ջանքերով իրականացված աշխատանքները, որի շահառուներն են մարզի սոցիալապես անապահով, ինչպես նաև պատերազմում զոհված հերոսների ընտանիքները, զինհաշմանդամներն ու նրանց ընտանիքները, տեղահանված արցախցիները։

Հնաբերդի դպրոցի աշակերտները՝ վոլեյբոլի հանրապետական հուշամրցաշարի մեդալակիրներ 28.12.2021
Հնաբերդի միջնակարգ դպրոցի թիմը Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի մինչև 17 տարեկանների հանրապետական հուշամրցաշարում արծաթե մեդալ է նվաճել։ «Հնաբերդի դպրոցը միակ հանրակրթական ուսումնական հաստատությունն է, որի սաներն ակտիվորեն ներգրավված են հանրապետական ու միջազգային մարզական առաջնություններում և վերադառնում են մեդալներով»,-ասում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը։

«Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում»․ Լուիզա Ղարիբյան 27.12.2021
Ամանորը նախևառաջ երեխաների տոնն է, և նրանք միշտ պետք է հատուկ ուշադրության ու հոգածության արժանանան։ Տարեմուտին ընդառաջ մեր այս անդրադարձը նվիրված է Արագածոտնի մարզի հատուկ հոգածության կարիք ունեցող երեխաներին․ մարզպետարանի ընտանիքի, կանանց,երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանի հետ զրուցել ենք երեխաների իրավունքների պաշտպանության թեմայի շուրջ և ամփոփել անցնող տարում այս ուղղությամբ կատարված աշխատանքը։ «Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում»․ այս վստահ համոզմունքով են մեր մասնագետներն իրենց հմտություններն ի սպաս դնում մարզում երեխաների ոտնահարված իրավունքների վերականգնմանը։



