Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ աշխատանքային այցով եղել է Ապարանի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը և քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղում ուսումնասիրել են դպրոցի բակային հատվածը, քննարկել են ցանկապատի կառուցման և բակի բարեկարգման ուղղությամբ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մարզպետը հանձնարարել է մասնագիտորեն քննարկել, իրեն ներկայացնել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների և աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ խնդրի լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով....

Արագածոտնի մարզում կկառուցվի Հայաստանի ամենախոշոր արևային կայանը 26.11.2021
Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Մասդար ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։.....
-Մենք պետք է մոբիլիզացնենք բոլոր ռեսուրսները պատվաստումային գործընթացն ակտիվացնելու համար. բնակիչների հետ անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ իրականացնել, որպեսզի վերջիններս գիտակցված պատվաստվեն, ոչ թե՝ պարտադրված: Մարզի ընդհանուր պատկերը նայելիս վստահաբար կարող եմ ասել, որ իրավիճակը ձեր վերահսկողության ներքո է, և սա ամենամեծ երաշխիքն է, որ մենք հաղթահարելու ենք համավարակը: Ցանկանում եմ՝ ժամ առաջ մեր ժողովուրդն այս համաճարակի ու մահվան ճիրաններից դուրս գա. դրան նպաստող օղակը դուք եք: Դուք՝ բուժաշխատողներդ, բավականին համեստորեն եք ներկայացնում այն ծանր աշխատանքը, որը կատարում եք: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար. պատրաստ եմ 24-ժամյա գրաֆիկով ծառայել, որ ձեր աշխատանքներն ավելի լավ ընթանան: Մեր հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կլինեն, նաև բուժհաստատություններ այցելությունների ֆորմատով մենք միասին կքննարկենք ոլորտում առկա խնդիրները և համատեղ կլուծենք դրանք,- ասել է մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ապա առաջարկել է, որ յուրաքնչյուրն իր մասով ներկայացնի առկա խնդիրները.....

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում 25.11.2021
Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն այցելել է շինհրապարակ՝ իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Ասֆալտապատվել են համայնքի 3 կենտրոնական՝ Արագածի, Մաշտոցի և Արարատյան փողոցները, մանկապարտեզ տանող հողային ճանապարհը և դպրոցին հարակից փողոցի մայթը....

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Լուսագյուղի և Եղիպատրուշի դպրոցներում 25.11.2021
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը և քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, դպրոցների տնօրենության ուղեկցությամբ, շրջել են դպրոցների շենքերում՝ ծանոթանալով նախակրթարանի կահավորանքին ու հնարավորություններին /Լուսագյուղի միջնակարգ դպրոցում/ , դասասենյակների, մարզադահլիճի գույքային պայմաններին: Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է դպրոցների անձնակազմերի հետ. մանկավարժների հետ քննարկվել են հանրակրթությանը վերաբերող մի շարք հարցեր, հնչել են վերապատրաստման, ատեստավորման գործընթացին, դասապրոցեսի կազմակերպմանը վերաբերող տեսակետներ>>>>



