Նորություններ

Ամփոփվել են 2021 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտում իրականացված աշխատանքները 17.12.2021
Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանն ամփոփում են Արագածոտնի մարզում զբոսաշրջության զարգացման, ակտիվացման, նոր զբոսավայրերի կառուցման ուղղությամբ Արագածոտնի մարզպետարանի կողմից 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները.....

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի կրթօջախներ շարունակվում են 16.12.2021
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ՝ առկա շենքային, գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին և դպրոցների անձնակազմերին ծանոթանալու նպատակով: Նշված դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 26 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները.....

Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 431 միլիոն դրամ 16.12.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 431 միլիոն դրամ, որով կհամաֆինանսավորվեն սուբվենցիոն հետևյալ 18 ծրագրերը.....
Պետական պարգևները մարտական ընկերներին է հանձնել Ապարան կամավորական գնդի հրամանատար, գնդապետ, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը: Պարգևատրման արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, մարտական գործողությունների մասնակիցներ և այլ հյուրեր: Ապարան կամավորական գունդը, որի կազմում էին պարգևատրված ազատամարտիկները, Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղակայված է եղել Քարվաճառի շրջանում՝ պայքարելով անառիկ պահել վստահված մարտական դիրքերն ու հայրենիքի սահմանները.....
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարելով դպրոցի մասնաշենքերում՝ մարզպետը ծանոթացել է առկա շենքային և գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին, որից հետո հանդիպել և զրուցել է դպրոցների անձնակազմերի հետ: Քննարկվել են դպրոցների պայմանների բարելավման, կրթական գործընթացի կազմակերպման և հանրակրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանին և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին մարզպետը հանձնարարել է գույքագրել դպրոցներում առկա խնդիրները, համակողմանի ուսումնասիրել և դրանց լուծման վերաբերյալ իրեն ներկայացնել առաջարկություններ....
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից: Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 33.7 մլն դրամ....


