Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Անկախության իմ հերոսը» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի լավագույն 4 ստեղծագործությունների հեղինակներին

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Անկախության իմ հերոսը» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի լավագույն 4 ստեղծագործությունների հեղինակներին 22.11.2021

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մրցույթին լավագույնս ներկայացած և հաղթող ճանաչված աշակերտներին պատվոգրեր է հանձնել, իսկ նրանց գիտելիքներն էլ ավելի հարստացնելու համար գրքեր է նվիրել: « Անկախության իմ հերոսը » շարադրությունների մրցույթը կազմակերպվել է Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից. մրցույթին մասնակցել են շուրջ 100 աշակերտներ՝ իրենց հեղինակային արձակ և չափածո ստեղծագործություններով....

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել 20.11.2021

Կառուցված կայանի հզորությունը 10կՎտ է, որն ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով համայնքում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Ծրագրի արժեքը 10 միլիոն 600 հազար դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորել՝ պետական բյուջեից, 50-%-ը համայնքը՝ համայնքի բյուջեից: Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով...

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն 19.11.2021

Մինչ այժմ Անտառուտում չկար որևէ շինություն կամ տարածք, որտեղ հնարավոր կլիներ հանդիպումներ-քննարկումներ կազմակերպել. համայնքապետարանի աշխատանքներն անգամ կազմակերպվում էին վագոն-տնակում: Նորակառույց շինությունը կծառայի որպես համայնքային կենտրոն. այստեղ կկազմակերպվեն բնակչությանը համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների անխափան գործունեությունը...

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը 18.11.2021

Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թվով 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա: Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝ ըստ նախարարությունների և մարմինների ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ըստ միջոցառումների, ժամկետները, համակատարողները և ֆինանսավորման աղբյուրները....

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարները կփոխհատուցվեն

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարները կփոխհատուցվեն 18.11.2021

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը: Ծրագրով կարգավորվում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով փոխհատուցման ընթացակարգի, ժամկետների, չափորոշիչների պայմանների հետ կապված հարաբերությունները.....

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 38181 պատվաստում

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 38181 պատվաստում 18.11.2021

Նոյեմբերի 18-ի դրությամբ Արագածոտնի մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 38181 պատվաստում, որից 37519 կատարվել են բուժհաստատություններում, իսկ 662-ը՝ շարժական պատվաստումային խմբերի կողմից.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 12:39:39