Նորություններ

Խորհրդակցությանը քննարկվեցին տարվա առաջիկա անելիքները 10.01.2022
Շուրջ 2 ժամ տևած նիստում հանգամանալից քննարկումներ ծավալվեցին մարզում առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, զարգացման ծրագրերի, տեղական ինքնակառավարման, հողաշինության և հողօգտագործման, ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտների շուրջ։
Այսօր դպրոցի 3-12-րդ դասարաններում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը։ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Սիմոնյանը այսօր այցելեցին Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական, Կարինի միջնակարգ և Ուշի «Նիկոլ Աղբալյանի» անվան միջնակարգ դպրոցներ։ Անակնկալ այցի նպատակն էր վերսկսվող ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման մասին հավաստիանալը, համավարակի պայմաններում աշակերտների հաճախելիության ստուգումը, ջեռուցման պայմաններին ու դպրոցի խնդիրներին տեղում ծանոթանալը։

Կրթությունը պետության հիմնաքարն է․ Սեդա Սողոմոնյան 07.01.2022
2020 թ․ սեպտեմբերի 28-ից առ այսօր Սեդա Սողոմոնյանը ղեկավարում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը՝ աշխատանքում առաջնորդվելով կրթությունը պետության հիմնաքարն է կարգախոսով։ Նա համակարգում է ընգրկուն ոլորտ՝ մարզի հանրակրթական և ուսումնական, մարզական ու մշակութային հաստատությունների գործունեությունը։
ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թ․ Արագածոտնի մարզպետարանին հատկացված «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» ծրագրով նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերանորոգվել է (հրատապ խնդիրներին լուծում տալու հիմքով) Ագարակի բժշկական ամբուլատորիան։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեց, որ վերանորոգման համար մարզպետարանը հատկացրել է 4 մլն դրամ, իսկ վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 259 հազար դրամ, որից 259 հազարը տրամադրել է համայնքը։
ՀՀ Արագածոտնի մարզպետարանն ամփոփել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսում քաղաքացիներից ստացված բողոքների, առաջարկությունների, հանրագրերի, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության թվի, բարձրացված հարցերի բնույթի և քննարկման արդյունքները։ Այս մասին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի հետ։



