Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռազմիկ Պետրոսյան․ պետականամետ, մարդամեծար ու զինվորական մարզպետը

Ռազմիկ Պետրոսյան․ պետականամետ, մարդամեծար ու զինվորական մարզպետը 13.01.2022

Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան անունը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տարեգրության մեջ, անշուշտ, կառանձնանա։ Նա Արագածոտնի 7-րդ մարզպետն է, ով պաշտոնավարեց ընդամենը 2,5 ամիս և հասցրեց Արագած աշխարհի ժողովրդի ու մարզպետարանի աշխատակազմի կողմից սիրվել ու հարգվել իբրև բազմաշնորհ ղեկավար։ Նրա գործունեության առանցքում մարդն է, իր ազնիվ ու քրտնաջան աշխատանքով ապրող ու արարող ՄԱՐԴԸ։ Իսկ գերուշադրության կենտրոնում, ինչպես ինքն է նշում՝ պետության երեք առանցքային հիմնասյուներն են՝ բանակ, կրթություն, առողջապահություն։ Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը բարեփոխումների, ղեկավարման նոր մշակույթի ներդրման, համագործակցությունների, երկխոսությունների, հայրենաճանաչության, աշխատավորի կողքին կանգնելու և նրան մեծարելու ժամանակահատված էր։

Սերգեյ Մովսիսյանը  նշանակվել է Արագածոտնի մարզպետ։

Սերգեյ Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ։ 13.01.2022

 ՀՀ Կառավարության որոշմամբ Սերգեյ Լևիկի Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։ 

Ռազմիկ Պետրոսյանը երեկ աշխատանքային շրջայց է կատարել համայնքներով․ հանդիպումներ համայնքապետարանի ներկայացուցիչների և  մանակավարժների հետ

Ռազմիկ Պետրոսյանը երեկ աշխատանքային շրջայց է կատարել համայնքներով․ հանդիպումներ համայնքապետարանի ներկայացուցիչների և մանակավարժների հետ 12.01.2022

Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Ալագյազի, Ծաղկահովիտի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, քննարկել է առկա խնդիրներն ու դրանց լուծումները։ Համայնքապետարաններում հանդիպումներից հետո Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովի և Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի հետ մարզպետն այցելել է համայնքի դպրոցներ, հանդիպել մանկավարժների հետ։

Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցությունը պետք է սերտ ու արդյունավետ լինի․ Ռազմիկ Պետրոսյան

Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցությունը պետք է սերտ ու արդյունավետ լինի․ Ռազմիկ Պետրոսյան 12.01.2022

Արագածոտնի մարզի խոշորացված համայնքների նորընտիր համայնքապետերի մասնակցությամբ այսօր մարզպետարանում խորհրդակցություն էր, որը վարեցին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։ Ռազմիկ Պետրոսյանը, շնորհավորելով համայնքների ղեկավարներին, կոչ արեց առավել մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել՝ տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցության ակտիվացման համար։

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ընդունեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին․ քննարկման առանցքում՝ հայ-ռուսական մշակութային հարաբերությունների ամրապնդումը

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ընդունեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին․ քննարկման առանցքում՝ հայ-ռուսական մշակութային հարաբերությունների ամրապնդումը 12.01.2022

Հայ-ռուսական մշակութային համագործակցության «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն այսօր հյուրընկալվեց Արագածոտնի մարզպետարանում։ Նրան ընդունեցին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնականներ Լիլիթ Նիկոյանը, Մերի Բադալյանը։

Բերքառատի միջնակարգ դպրոցում  հիմնադրվեց  Արցախյան պատերազմի հերոս Գևորգ Ասատրյանի անվան դասարան

Բերքառատի միջնակարգ դպրոցում հիմնադրվեց Արցախյան պատերազմի հերոս Գևորգ Ասատրյանի անվան դասարան 11.01.2022

Բերքառատցի դպրոցականներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով իրենց հայրենակից, հայրենանվեր ու քաջարի մարտիկ Գևորգ Հրաչի Ասատրյանի հերոսական կերպարով։ Այսօր Բերքառատի միջնակարգ դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած Գևորգ Ասատրյանի (ծնվ. 2000թ.) անվան դասարան։ Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Լիլիթ Նիկոյանը, հերոսի ծնողները, հարազատներն ու համերկրացիները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32