Նորություններ

Նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացիկ աշխատանքները 26.01.2022
Ձմեռային զորակոչը շուտով կավարտվի, և ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց նշված հանձնաժողովի անդամներին։ Նիստին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ավագ մասնագետ Գայանե Անդրեասյանը։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանն այսօր այցելեցին Աշտարակի բժշկական կենտրոն։ Նրանք տեղում ծանոթացան պատվաստումային գործընթացին, ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ քննարկեցին մարզում COVID19-ով հիվանդացության իրավիճակն ու առողջապահության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ։

Աշխատանքային երկուշաբթին սկսվեց խորհրդակցությամբ 17.01.2022
ՀՀ Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց՝ քննարկելու առաջիկա անելիքները։ «Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը արդյունավետ է լինելու»,-ողջույնի խոսքում նշեց մարզպետը։
Նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) այսօր զեկուցում ներկայացվեց։ Հանդիպմանը ներկա էին ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարները, նշված վարչության ներկայացուցիչներ։




