Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին 07.12.2021

Հարգանքի տուրք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս. Ռազմիկ Պետրոսյան

Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս. Ռազմիկ Պետրոսյան 07.12.2021

Վարչատարածքային ռեֆորմի շրջանակներում Արագածոտնի մարզում իրականացված համայնքների միավորման գործընթացի, սուբվենցիոն ծրագրերի, մարզում իրականացվող այլ աշխատանքների, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին Civic.am-ի անդրադարձը....

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել 06.12.2021

Մենք պետք է մարզի բոլոր խնդիրներին տիրապետենք, վեր հանենք դրանք, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ լուծել: Այն գործերը, որոնք հնարավոր է կատարել այսօր, կատարեք այսօր. կարիք չկա սպասել մինչև հանձնարարականի վերջնաժամկետ: Մարզպետարանի աշխատակազմը, ենթակա կազմակերպությունները, ՏԻՄ-երը և մյուս բոլոր կառուցները պետք է համագործակցեն ու գործուն աջակցեն գործառույթների բնականոն իրականացմանը. գործեք այս տրամաբանությամբ,- ասել է մարզպետը, ապա լավ աշխատանքային շաբաթ է մաղթել մարզպետարանի անձնակազմին, հավելով՝ պարբերաբեր իրեն ներկայացնել ոլորտային անհատական հարցերն ու դրանց ուղղությամբ իրականցված աշխատանքները....

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ամփոփել է վարչատարածքային ռեֆորմի շրջանակներում իրականացված համայնքների միավորման գործընթացը, սուբվենցիոն ծրագրերը և մարզում իրականացվող այլ աշխատանքները

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ամփոփել է վարչատարածքային ռեֆորմի շրջանակներում իրականացված համայնքների միավորման գործընթացը, սուբվենցիոն ծրագրերը և մարզում իրականացվող այլ աշխատանքները 06.12.2021

« Մարզպետարանը, որպես կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնող մարմին, մշտապես լինելու է համայնքների կողքին և աջակցելու է ժողովրդի քվեն ստացած այն ուժերին, որոնք պատրաստ են աշխատել բացառապես ի շահ բնակիչների բարօրության և համայնքների զարգացման». Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյան....

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում 03.12.2021

Ավելի քան 2 կմ երկարությամբ նորակառույց գազատարը ներառում է համայնքի 8 փողոց, արդյունքում՝ ևս 50 ընտանիք և ջերմատնային գործունեություն ծավալող հարակից տնտեսությունները հնարավորություն կունենա օգտվել բնական գազից: Ծրագրի արժեքը 13 միլիոն դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդրվի համայնքային բյուջեից. համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով: Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն օրերս այցելել է շինհրապարակ և ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին.....

Մանկապարտեզների կառուցումը մարզպետարանի օրակարգում առաջնային է. Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

Մանկապարտեզների կառուցումը մարզպետարանի օրակարգում առաջնային է. Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան 01.12.2021

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն այցելել է շինհրապարակ և ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: 2022 թվականին հարմարավետ մանկապարտեզն իր դռները կբացի շուրջ 50 երեխայի առաջ. այստեղ կարող են հաճախել ինչպես Արագածոտնի, այնպես էլ հարակից գյուղերի երեխաները....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 12:39:39