Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը՝ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ․ խ

Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը՝ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ․ խ 22.02.2022

Այսօր առավոտյան ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի մոտ կայացավ խոհրդակցություն, որն առնչվում էր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպմանը։

Ձյան մեջ՝ արև, Խաչասարում՝ հայկական միասնության ոգին ու շունչը․ տեղի ունեցավ «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային տոնակատարությունը

Ձյան մեջ՝ արև, Խաչասարում՝ հայկական միասնության ոգին ու շունչը․ տեղի ունեցավ «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային տոնակատարությունը 21.02.2022

Ազգային երգ-պարի, խոհանոցի, մարզական խաղերի, հյուրասիրության, կոլորիտային մթնոլորտում փետրվարի 20-ին Արագածոտնը հյուրընկալեց Հայաստանի տարբեր գյուղերից ու քաղաքներից ժամանած հարյուրավոր մարդկանց։ Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Ապարան-Լուսագյուղ ճանապարհին գտնվող Խաչասարում կայացավ ավանդական «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային տոնակատարությունը։

Արագածոտնի մարզից 2 աշակերտ՝  Սերգեյ Կնյազյանը և Քնարիկ Մուրադյանը կմասնակցեն «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի ազգային փուլի եզրափակչին

Արագածոտնի մարզից 2 աշակերտ՝ Սերգեյ Կնյազյանը և Քնարիկ Մուրադյանը կմասնակցեն «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի ազգային փուլի եզրափակչին 18.02.2022

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Կնյազյանը և Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Քնարիկ Մուրադյանը Արագածոտնի մարզը կներկայացնեն «Կենդանի դասական» միջազգային մրցույթի ազգային փուլի եզրափակչում․ փետրվարի 16-ին Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում կայացել է մրցույթի մարզային փուլը, որտեղ ռուսաց լեզվի իմացությամբ ու ասմունքելու հմտությամբ մրցակցել են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների 13 աշակերտներ, հաղթող են ճանաչվել լավագույն երկու աշակերտները։

Մարզպետարանը՝ մարզի բնակչի կողքին․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց քաղաքացիների

Մարզպետարանը՝ մարզի բնակչի կողքին․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց քաղաքացիների 18.02.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց մի շարք քաղաքացիների, լսեց նրանց հարցերն ու ներկայացրեց դրանց հնարավոր լուծումները։ Քաղաքացիների խնդիրների լուծման նպատակով մարզպետը նաև հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան վարչություններին ու բաժիններին։ Հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին։

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Արագածոտնի մարզից կմասնակցի 71 աշակերտ

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Արագածոտնի մարզից կմասնակցի 71 աշակերտ 18.02.2022

Այսօր «Մաթեմատիկա» առարկայով մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Մեր մարզից հանրապետական փուլին կմասնակցի 71 աշակերտ։ Արագածոտնի մարզպետարանի կրթության բաժնի ներկայացրած տվյալների համաձայն, ներկայացնում ենք այս տարի մարզային օլիմպիադաների արդյունքները։

«Շնորհակալ ենք, որ հայրենյաց պաշտպանի ոգով  որդի եք դաստիարակել»․ մեդալներ՝ պատերազմում զոհված քաջերին

«Շնորհակալ ենք, որ հայրենյաց պաշտպանի ոգով որդի եք դաստիարակել»․ մեդալներ՝ պատերազմում զոհված քաջերին 17.02.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Ասատրյանի ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար մարտնչած և զոհված հերոսների ընտանիքներին և ծնողներին հանձնեցին նրանց զավակներին շնորհված մեդալները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32