Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում` Աշտարակի ՔՊ տարածքային գրասենյակում

Հանդիպում` Աշտարակի ՔՊ տարածքային գրասենյակում 07.03.2022

Աշտարակի ՔՊ տարածքային գրասենյակում մարտի 4-ին կայացել է նիստ, որին մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանն ու Ռազմիկ Թադևոսյանը, մարզպետի օգնական Մերի Դատումյանը, ՔՊ կուսակցության անդամներ ու համակիրներ։

Արագածոտնի մարզում կգործի պարեկային ծառայություն․ ովքեր ցանկանում են դառնալ պարեկ՝ կարող են ՀՀ ոստիկանություն դիմել մինչև ապրիլի 1-ը

Արագածոտնի մարզում կգործի պարեկային ծառայություն․ ովքեր ցանկանում են դառնալ պարեկ՝ կարող են ՀՀ ոստիկանություն դիմել մինչև ապրիլի 1-ը 07.03.2022

Արագածոտնի մարզում օրերս կայացել է պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկում։ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները խոսել են պարեկային ծառայության անցնելու մանրամասների մասին։ Պարեկային ծառայության աշխատակիցները Արագածոտնի մարզի բնակիչներին են ներկայացրել ծառայության առանձնահատկությունները, պարեկ դառնալու առավելությունները։

․․․Որ միշտ քայլեք երջանկությանը թևանցուկ․ Արագածոտնի մարզպետը անակնկալ այցերով շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին

․․․Որ միշտ քայլեք երջանկությանը թևանցուկ․ Արագածոտնի մարզպետը անակնկալ այցերով շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին 07.03.2022

«Շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առիթով։ Ձեր աշխատանքով Դուք յուրահատուկ ներդրում ունեք մարզպետարանի գործունեության մեջ։ Ի սրտե մաղթում եմ, որ միշտ քայլեք երջանկությանը թևանցուկ»,-այս խոսքերով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն աշխատանքային օրվա կեսին շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին։

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը 03.03.2022

Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ, ՀՀ Կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունները կսուբսիդավորվեն պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը: Ծրագիրը 2022 թ․ իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում։

Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում հիմնանորոգված մարզադահլիճների կարմիր ժապավեններ կտրվեցին

Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում հիմնանորոգված մարզադահլիճների կարմիր ժապավեններ կտրվեցին 01.03.2022

Արագածոտնի մարզը 118 դպրոց ունի, և Արագածոտնի մարզպետարանը հավասարապես կարևորում է բոլոր համայնքների դպրոցների համաչափ զարգացումն ու բարեկարգումը։ Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ, Կոշի միջնակարգ, Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ, Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցներում փետրվարի 28-ին կտրվեցին հիմնանորոգված ու նոր կահավորված մարզադահլիճների կարմիր ժապավենները։

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչները մարզպետի հետ քննարկեցին մարզի դպրոցներում «Տաք սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը և առկա խնդիրները

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչները մարզպետի հետ քննարկեցին մարզի դպրոցներում «Տաք սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը և առկա խնդիրները 01.03.2022

Կրթությանն առնչվող հարցերն Արագածոտնի մարզպետարանում օրակարգային են, և ոլորտին առնչվող քննարկումներ լինում են ամեն օր։ Այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներին՝ տնօրեն Սաթենիկ Մկրտչյանին, ՄԿՈՒ ծրագրերի պատասխանատու Անի Թորոսյանին և մշտադիտարկման համակարգող Ալբինա Ահարոնյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32