Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-չինական հարաբերությունները 2000 տարվա պատմություն ունեն․ Հայաստանում Չինաստանի դեսպան  Ֆան Յոնգը Արագածոտնի մարզում էր

Հայ-չինական հարաբերությունները 2000 տարվա պատմություն ունեն․ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Արագածոտնի մարզում էր 23.05.2022

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու է Արագածոտնից: Այս առիթով ճանաչողական այցով այսօր մարզում էր արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգը։ Արագածոտնի մարզպետարանում դեսպանին հյուրընկալեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Սա աննախադեպ հանդիպում էր․ 1990-ականներից ի վեր մարզպետարանն իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ էր Չինաստանի դեսպան հյուրընկալում։

Տավրոս Սափեյանը՝ Թալինի համայնքի ղեկավարի  պաշտոնակատար

Տավրոս Սափեյանը՝ Թալինի համայնքի ղեկավարի պաշտոնակատար 21.05.2022

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի 547-Ա որոշմամբ Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը 20.05.2022

Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ կողմից Թալինում կառուցվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։

Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ  է լույս աշխարհ բերել․ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը  այսօր տեսակցեց մայրիկին և փոքրիկներին

Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ է լույս աշխարհ բերել․ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր տեսակցեց մայրիկին և փոքրիկներին 18.05.2022

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանն օրերս եռյակ՝ երեք տղա է լույս աշխարհ բերել։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող հերոսուհի մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնական Մերի Դատումյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ այցելեց ծննդատուն։

Արագածոտնի մարզպետարանում  կայացած միջոցառումը՝  ընտանիքի կարևորության, սիրո և ջերմության մասին էր

Արագածոտնի մարզպետարանում կայացած միջոցառումը՝ ընտանիքի կարևորության, սիրո և ջերմության մասին էր 17.05.2022

Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացավ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի հատուկ հյուրերն էին Արագածոտնի բազմազավակ, խնամատար և շահառու ընտանիքները։

Ամփոփվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը

Ամփոփվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը 17.05.2022

Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08