Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր 01.06.2022
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, որոնք դիմեցին տարբեր բնույթի հարցերով։

Մարզպետն այցելեց Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ 01.06.2022
Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների խնդիրներին ծանոթանալու, մասնավորապես, դրանք գույքագրելու և ոչ բարվոք շենքային պայմանները բարելավելուն ուղղված որոշումներ կայացնելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետն այցելեց նշված դպրոցներ։
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով, Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, այսօր Ապարանը ողողված էր ազգային ոգով ու տոնականությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կառավարության պաշտոնատար անձինք, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետներն ու խորհրդականները, մարզպետարանի ներկայացուցիչներ, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հոգևոր այրեր։
«Պարե՜ց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ․․․»․ ազգային երգ ու պարի, ավանդույթների, սասնա ոգու և անկոտրում կամքի արտահայտությունն էր այսօր Աշնակում կայացած ֆիդայատոնը։ Այն նվիրված էր հայ ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակին, կազմակերպվել էր Թալինի համայնքապետարանի և «Եռանկյունի» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ։




