Նորություններ
Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որը, տեղացիների որոշմամբ, նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը։

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին մասնակցության հրավեր 15.07.2022
2022 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար:

Կառավարությունն օգնում է քաղաքացիներին բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման հարցում։ 12.07.2022
Վարկերը տրվելու են բնակարանների համար ոչ ավել, քան 7 մլն դրամ, անհատական տների համար ոչ ավել, քան 10 մլն դրամ: 14 տոկոս տոկոսադրույքն է՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Ֆերմերների հետ քննարկվեցին կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի առանձնահատկությունները 08.07.2022
Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի առանձնահատկությունները» թեմայվ քննարկում, որը վարեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը և կազմակերպության անասնաբուժության և համարակալման բաժնի պետի տեղակալ Տիգրան Անդրեասյանը։v




