Նորություններ

Պաշտոնական_հերքում 21.07.2022
Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը՝ քննարկման առանցքում 21.07.2022
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռությամբ այսօր անցկացվեց մարզի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՀ) նախագահների և քարտուղարների հանդիպում։ Համայնքների խոշորացումից հետո սա առաջինն էր։

Դեպի ճամբար ուղևորվեց Արագածոտնի մարզից ևս 125 երեխա 20.07.2022
Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում այսօր առավոտյան Ծաղկաձորի «Աղբյուր» ամառային ճամբար մեկնեցին 7-13 տարեկան 125 երեխաներ, այս ծրագրի շրջանակում սա արդեն մարզից մեկնողների 2-րդ խումբն էր։ Փոքրիկների հանգիստը կտևի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։

Արագածոտնի մարզի պատանիները 2 շաբաթ կհանգստանան Հանքավանում 18.07.2022
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո այս ամառ ևս մի խումբ հայ պատանիներ կհանգստանան ամառային ճամբարում։ Հանգստի մեկնարկը տրվել է երեկ․ հուլիսի 17-ին Հանքավանի «Արագած» ճամբար են մեկնել Արագածոտնի մարզի 10-15 տարեկան՝ ծնողազուրկ և պատերազմում զոհված հերոսների 20 երեխաներ։




