Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաները մեր կյանքի ջերմացնող արևներն են․ շնորհավոր Հունիսի 1

Երեխաները մեր կյանքի ջերմացնող արևներն են․ շնորհավոր Հունիսի 1 01.06.2022

Երեխաների պաշտպանության օրը գալիս է վերահաստատելու այն կարևոր գաղափարը, որ չափազանց կարևոր է նրանց նկատմամբ մեր ուշադրությունն ու հոգածությունը։ Երեխաներն են մեր վաղվա պատմությունը կերտող ու պատմության հունը փոխող անհատները, քաղաքական և հասարակական գործիչները, լավագույն մասնագետները, և այսօր նրանց տված մեր դաստիարակությունն ու կատարած ներդրումը վաղը վճռորոշ է դառնալու հայ ազգի, պետության, հասարակության առաջընթացի ու հզորացման հարցում։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր 01.06.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, որոնք դիմեցին տարբեր բնույթի հարցերով։

Մարզպետն այցելեց Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ

Մարզպետն այցելեց Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ 01.06.2022

Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների խնդիրներին ծանոթանալու, մասնավորապես, դրանք գույքագրելու և ոչ բարվոք շենքային պայմանները բարելավելուն ուղղված որոշումներ կայացնելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետն այցելեց նշված դպրոցներ։

Փառատոնում գնահատվեց աշակերտների տաղանդը․ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված մրցույթ-տոնակատարություն

Փառատոնում գնահատվեց աշակերտների տաղանդը․ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված մրցույթ-տոնակատարություն 31.05.2022

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված մրցույթ-փառատոն, որը համախմբել էր մարզի 11 դպրոցների աշակերտությանը։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելով ուսումնակազմակերպական մի շարք հարցեր

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելով ուսումնակազմակերպական մի շարք հարցեր 30.05.2022

Դպրոցներում ընթացիկ տարվա ուսումնակազմակերպական պրոցեսը պատշաճ որակով ավարտին հասցնելու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել մարզի 118 հանրակրթական և 3 ավագ դպրոցների տնօրեններին։

Հայոց պետականության հզոր ոգեղենությունը Ապարանում էր․ Մայիսի 28-ին նվիրված տոնակատարությանը մասնակցեցին փոխվարչապետը, մարզպետը, Կառավարության անդամները

Հայոց պետականության հզոր ոգեղենությունը Ապարանում էր․ Մայիսի 28-ին նվիրված տոնակատարությանը մասնակցեցին փոխվարչապետը, մարզպետը, Կառավարության անդամները 28.05.2022

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով, Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, այսօր Ապարանը ողողված էր ազգային ոգով ու տոնականությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կառավարության պաշտոնատար անձինք, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետներն ու խորհրդականները, մարզպետարանի ներկայացուցիչներ, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հոգևոր այրեր։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32