Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը 21.04.2022

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Մասնակցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեց Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացավ  շենքային պայմաններին ու խոստացավ  մարզիկների համար ստեղծել արդիական միջավայր

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեց Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացավ շենքային պայմաններին ու խոստացավ մարզիկների համար ստեղծել արդիական միջավայր 21.04.2022

294 սան ունեցող Աշտարակի մանկապատանեկան դպրոցի առօրյային և շենքային պայմաններին ծանոթանալու, խնդիրները գույքագրելու և լուծումներ ուրվագծելու նպատակով երեկ մարզպետը խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ այցելեց մարզադպրոց։

Պատվաստումային գործընթացը՝ մարզպետարանի ուշադրության կենտրոնում․ վերլուծվեցին ցուցանիշները, քննարկվեցին խնդիրները

Պատվաստումային գործընթացը՝ մարզպետարանի ուշադրության կենտրոնում․ վերլուծվեցին ցուցանիշները, քննարկվեցին խնդիրները 20.04.2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունքները քննարկելու նպատակով Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ հանդիպում, որը վարեց գլխավոր քարտուղար, մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Գևորգյանը։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիների ազգային տոնի՝Մալաքե Թաուսի առիթով

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիների ազգային տոնի՝Մալաքե Թաուսի առիթով 20.04.2022

Հայ և եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների արմատը խորն է և անսասան, և դրա վառ օրինակն այն է, որ մեր պատմության դժնդակ օրերին դուք թև-թիկունք դարձած մեզ օգնեցիք պայքար մղել հայ հողի համար։ Իրավամբ, ակնառու և դրվատելի է հայ ժողովրդին ձեր նվիրվածությունը։ Հավատացած եղեք, մենք ջանում ենք Հայաստանում ձևավորել ազգային փոքրամասնությունների համար բարենպաստ կենսապայմաններ, ջանում ենք ամեն պատեհ առիթով ցույց տալ, որ արդեն երկար տարիներ է՝ դուք մասնիկն եք մեր երկրի։

Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական և Մաստարայի միջնակարգ դպրոցների թիմերը սպորտլանդիայի եզրափակչում կներկայացնեն Արագածոտնի մարզը

Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական և Մաստարայի միջնակարգ դպրոցների թիմերը սպորտլանդիայի եզրափակչում կներկայացնեն Արագածոտնի մարզը 19.04.2022

Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում ապրիլի 15-ին ամփոփվեց «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի, և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ՝ մարզային փուլը։ Մասնակցեցին Արագածոտնի մարզի 4 համայնքների՝ տարածքային փուլում 1-2-րդ տեղերը զբաղեցրած 8 թիմերը։

Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը «Սպորտային Սերունդ-2021» ծրագրի հաղթողն է. որպես մրցանակ ստացավ  1 մլն դրամի մարզագույք

Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը «Սպորտային Սերունդ-2021» ծրագրի հաղթողն է. որպես մրցանակ ստացավ 1 մլն դրամի մարզագույք 18.04.2022

Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 15-ին մարզական հրավառություն էր․ դպրոցը «Սպորտային Սերունդ-2021» ծրագրի հաղթողն է և այսօր հանդիսավորությամբ ստացավ 1 մլն դրամ արժողությամբ մրցանակը՝ մարզագույք և մարզահագուստ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 12:39:39