Նորություններ

Հայաստանում ամենաշատ արևային օրեր ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում, գինեգործությունը ծաղկում է, գրավականը արևահամ խաղողից ստացված որակյալ գինին ու դրա պահանջարկն է։ Գինեգործությունը գրավիչ է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա ներդրողների համար։ Այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց Արագածոտնում նոր գինու գործարան հիմնել ցանկացող իտալացի Մատտեո Պֆուտցուին և նրա տիկին Սաթենիկ Շիրինյանին։

Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում մարտի 21-ին տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, նշված դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանը և «ԻմԴպրոց» կրթական կայքի գործադիր տնօրեն Գոռ Այվազյանը հանդիպել են Աշտարակ համայնքի 34 դպրոցների տնօրենների հետ և քննարկել կրթության որակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է Թալինի ԲԿ տնօրենի պաշտոնակատարին 22.03.2022
Արագածոտնի մարզի ամենամեծ բուժհաստատությունններից մեկը՝ Թալինի բժշկական կենտրոնը, նոր ղեկավար ունի․ մարտի 21-ին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ԲԿ աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ազատ Ղուկասյանին։

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը մարտի 19-ին հատեց եզրագիծը: Եզրափակիչ խաղերը կայացան Չարենցավանում։ Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում հայտնի դարձան հաղթողները: Մրցանակակիրներին պարգևատրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։

Վարչապետը կանանց կոչ է արել ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը 18.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ի Կառավարության նիստում հայտնել է, որ ոստիկանության պարեկային ծառայություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Վարչապետը կանանց կոչ է արել ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը։

Գյուղատնտեսական տարին՝ ոռոգման արդիականացված համակարգերով 17.03.2022
Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ գյուղատնտեսական տարին կսկսեն արդիականացված ոռոգման համակարգերով ու ջրագծերով․ 2021 թ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է ոռոգման համակարգերի արդիականացման 7 ծրագիր՝ 7 համայնքում։