Նորություններ
Այս շաբաթ-կիրակին Արագածոտնի մարզի 6 տասնյակից ավելի աշակերտների համար հագեցած ու տեղեկատվական էր։ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-9-ը Աշտարակում անցկացվեց «Մեդիագրագիտություն» խորագրով դասընթաց, որը վարեցին հրավիրյալ բանախոսներ՝ ԵՊՀ դասախոս, Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի տնօրեն, «Տեղեկատվական անվտանգություն» դասավանդող Անուշ Նավասարդյանը, «Սմարթոլոջի» բիզնես ակադեմիայի հիմնադիր, թվային մարքեթինգի փորձագետ Արտակ Հարությունյանը։

Քաղաքացու հետ, քաղաքացու կողքին 08.10.2022
Արագածոտնի մարզպետարանում աշխատանքային շաբաթավերջին քաղաքացիների հերթական ընդունելությունն էր։
Տարեցների միջազգային օրվա առիթով (նշվում է հոկտեմբերի 1-ին) Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից մարզպետի օգնական Մերի Դատումյանը և սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը երեկ տնայցեր են կատարել և դրամական պարգևներ ու ծաղիկներ փոխանցել մարզում բնակվող 100-ամյակը բոլորած տարեցներին։





