Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ-երի կազմավորման 30-ամյակի առիթով հուշամեդալներ են ստացել Արագածոտնի 5 համայնքապետեր

12.11.2026

 ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կազմավորման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի համայնքների միության վարչության համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՏԻՄ ներկայացուցիչներին նվիրված միջոցառում։

Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը տարբեր անվանակարգերում մրցանակներ է հանձնել ՏԻՄ վաստակաշատ ներկայացուցիչներին։
«Համայնքի ամենատարեց ղեկավար» անվանակարգում «Տեղական ինքնակառավարում֊30» հուշամեդալ է շնորհվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանին՝ տեղական ինքնակառավարման զարգացման գործում ունեցած ավանդի, Ծաղկահովիտ համայնքին երկարամյա և նվիրված ծառայության, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձի համար:
Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանն ու զարգացմանը նպաստելու, համայնքների արդյունավետ կառավարման, ազգային փոքրամասնության լեզվամշակութային ինքնության պահպանման և համայնքի բնակիչներին ու Հայաստանի Հանրապետությանը նվիրված ծառայության համար «Ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքի ղեկավար» անվանակարգում հոբելյանական հուշամեդալներ են շնորհվել Արագածոտնի մարզի 4 եզդիական համայնքների ղեկավարներին` Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովին, Շամիրամի համայնքապետ Մրազ Բրոյանին, Արևուտի համայնքապետ Էդիկ Օսեյանին և Մեծաձորի համայնքապետ Մրազ Միրոյանին։
Շնորհավորում ենք մեր համայնքապետերին և մաղթում արդյունավետ գործունեություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-20 10:56:06