Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը մասնակցել է 2027թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

09.11.2026

 Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները։ Նիստին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով մի շարք գերատեսչություններին ուղղվելիք միջոցները, այդ թվում մարզպետների աշխատակազմերինը։
Այսպիսով, մարզպետների աշխատակազմերին ընդհանուր առմամբ, 2027 թվականին կուղղվի 5 մլրդ 106 մլն դրամ, որից Արագածոտնի մարզպետի աշխատակազմին 493 մլն դրամ։
Նշված բյուջեից 486 մլն 585 հազար դրամը նախատեսվում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի (ապարատի) պահպանման ընդհանուր ծախսերի համար։ Տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսի համար բյուջեի նախագծով նախատեսվում է 7 մլն դրամ։
Նշենք, որ ապարատի պահպանման համար նախատեսված 2027 թ. բյուջեն 37 մլն 194 հազար ՀՀ դրամով կամ 8,2 %-ով ավելի է 2026 թ. բյուջեի նկատմամբ, իսկ գույքի ձեռքբերման համար նախատեսված 2027 թ. բյուջեն 6 մլն 26 հազար դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-12 11:24:05