Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի խորհրդի նիստում ամփոփվեց մարզի զարգացման ծրագրերի ընթացիկ արդյունքը

27.10.2026

 Ողջունելով մարզխորհրդի անդամներին և ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորեց Արագածոտնի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Հրաչիկ Պողոսյանին` աշխատանքում մաղթելով արգասաբեր գործունեություն։

Մարզի ղեկավարը շնորհավորեց նաև եզդիական Շամիրամ համայնքի վերընտրված ղեկավար Մրազ Բրոյանին և ամփոփեց հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը զեկուցեց օրակարգային 2 հարցերի շուրջ՝ 2026 թվականի երրորդ եռամսյակի սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի կատարած աշխատանքների արդյունքների և մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին։
Մարզի համայնքների 2026թ. 9 ամիսների սեփական եկամուտների կատարման վերաբերյալ զեկուցեց ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը։
Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի, Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և 2027 թվականի համար ներկայացված ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց վերջին զեկուցող, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։
Այլ հարցերի շրջանակում արձանագրված խնդիրների շուրջ մարզպետը ոլորտային համակարգողներին տվեց հանձնարարականներ և ամփոփելով նիստը՝ բոլորին կոչ արեց շարունակել համայնք-մարզպետարան ակտիվ փոխգործակցությունը՝ մինչև տարեվերջ ընթացիկ ծրագրերը պատշաճ կերպով ավարտելու նպատակով։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 11:10:15