Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետը մասնակցեց Ապարանի արվեստի դպրոցի երաժշտական բաժնի վերանորոգված մասնաշենքի վերաբացման միջոցառմանը
21.10.2026
Բարեկարգված արվեստի դպրոցի վերաբացումն այսօր նշանավորվեց դպրոցի տաղանդաշատ սաների երաժշտական կատարումներով։
Բացման արարողությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի աշխատակիցներ, արվեստասերներ։
Մարզպետը շնորհավորական խոսքում նշեց, որ Ապարանը հայտնի է իր տաղանդավոր զավակներով, և նորոգված դպրոցն անշուշտ նպաստավոր միջավայր է նոր տաղանդների բացահայտման ու կայացման համար։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց դպրոցի շնորհալի աշակերտներին տպավորիչ ելույթների համար և հույս հայտնեց, որ առաջիկայում նրանց հաջողությունները տոնելու բազում առիթներ է ունենալու։
Հավելենք, որ երաժշտական դպրոցն ունի 250 սան, գործում են ավելի քան 10 խմբակներ, հիմնանորոգումն իրականացվել է Ապարանի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով։


