Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել են Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար բնակավայրի խմելու ջրագծերը

16.10.2026

 Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում հիմնանորոգվել են Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար բնակավայրի խմելու ջրագծերը, Ագարակավան բնակավայրում խմելաջրի հասանելիությունն ընդլայնելու նպատակով կառուցվել է նոր սնուցող ջրագիծ։

 ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 71 մլն դրամի չափով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է պետբյուջեից գումար հատկացնել մարզերի 15 համայնքների թվով 26 ծրագրերի համար։
Նշված ծրագրերից 2-ն իրականացվել են Արագածոտնի մարզում, ծրագրերը` ստորև։
Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար բնակավայրերում խմելու ջրագծերի հիմնանորոգում։ Աշխատանքներն ավարտված են, հիմնանորոգվել է 11,8 կմ ջրագիծ, շահառու է 361 տնային տնտեսություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը 122 մլն դրամ է, որի 75%-ը Կառավարության ներդրումն է, 25 %-ը համայնքային բյուջեից է։
 Ագարակավան բնակավայրում խմելու ջրի հասանելիության ընդլայնման նպատակով նոր ջրագծի կառուցում։ Աշխատանքները կատարված են ավելի քան 60 %-ով, կառուցված է 16 կմ ջրագիծից 10 կմ-ն, շահառու է 230 տնային տնտսություն։
 Ծրագրի ընդհանուր արժեքն է 231 մլն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը՝ 70 %, համայնքինը՝ 9,5 %, այլ ներդրողինը՝ 20,5 %։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 17:33:15