Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը ԿԳՄՍ նախարարի հետ Ապարանում մասնակցեց եզդի ժողովրդին նվիրված կինոդիտման

15.10.2026

  «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնություններին նվիրված կինոցուցադրությունների և մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակում այսօր Ապարանի արվեստի դպրոցում տեղի ունեցավ եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունը։

Կինոդիտմանը մասնակցեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,
Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Ֆիլմը ռազմական դրամա է (ռեժիսոր՝ Կարոլին Ֆուրեստ), որը պատմում է տարբեր ազգությունների կանանց մասին, որոնք միավորվում են պայքարելու ահաբեկչական խմբավորման դեմ։ Հերոսուհին եզդի երիտասարդ կին է, որը գերությունից փրկվելուց հետո միանում է կանանց զինված ջոկատին։
Ֆիլմն անդրադառնում է կանանց համերաշխությանը, ազատության համար պայքարին, պատերազմի հետևանքներին և եզդիական համայնքի բազմամյա մարտահրավերներին։
Կինոդիտման ավարտին մարզպետն ու նախարարը ներկայացրին իրենց տպավորությունները՝ նշելով, որ ֆիլմը բավականին հուզիչ և ազդեցիկ է, շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության հեղինակներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 17:33:15