Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավ ուսուցիչը պետության առաջընթացի առանցքում է․ մարզպետ

05.10.2026

 Սիրելի' ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով և այս գեղեցիկ անկնթարթում ձեզ հղում իմ սրտի հերթական երախտիքի խոսքը` ձեր վսեմ առաքելության, ամենօրյա աշխատանքի, ջանքի ու նվիրումի համար։

Իրավամբ, սերունդներ կրթելը, ուսուցչությունը պետության զարգացման գործընթացում անփոխարինելի ու պատասխանատու աշխատանք է, ինչը վստահված է ձեզ, և ես բազում առիթներ եմ ունեցել անձամբ տեսնելու, գնահատելու, խրախուսելու ձեզնից շատերի օրինակելի աշխատանքն ու անմնացորդ նվիրումը։
Բազում առիթներ եմ ունեցել հպարտանալու այն լուսավոր աշակերտների հաջողություններով, որոնց հիմքում լավ ուսուցչի կերպարն է, և վստահ եմ` սա շարունակական է լինելու։
Սիրելի' մանկավարժներ, ձեզ մաղթում եմ քաջառողջություն, աշխատելու և վերելքներ նվաճելու չմարող խանդավառություն, ուսուցչական առաքելությանը ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու կամք։
Եվ ուրախ եմ արձանագրել, որ այժմ ուսուցչի դերակատարումը վերագնահատվում է, ուսուցիչը որպես մասնագետ ստանում է պետության կողմից առավել բարձր գնահատվելու, խրախուսվելու և ինչու չէ` ինքնաիրացման, բարեկեցության նոր ու լայն հնարավորություններ։ Հավատացեք` լավ ուսուցիչը պետության մարդկային կապիտալի, առաջընթացի կենտրոնում է։
Բարին ընդ ձեզ։
Շնորհավոր Ուսուցչի օր։
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-05 10:09:44