Տպել
Նորություններ
Պետական և սուբվենցիոն ծրագրերով Թալին և Արևուտ համայնքներում հիմնանորոգվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, բարելավվում են կենսապայմանները
28.09.2026
Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանի հետ մշտադիտարկման այցի շրջանակում Թալինում և Արևուտում հետևել են կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ և ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Մշտադիտարկվել են հետևյալ ծրագրերը՝
Թլիկ բնակավայրում 8600 գծամետր խմելու ջրագծի կառուցում․ աշխատանքներն իրականացված են 90 %-ով, այս սուբվենցիոն ծրագրով խմելու ջուրը հասնում է բնակավայր և լուծվում է կենսական հարց․ շուրջ 35 տարի բնակիչները խմելու ջուրը գնել են։
Արտենի բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգում․ դպրոցը ներառված է Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրում, ընդհանուր 470 մլն դրամի ներդրմամբ լիովին արդիականացվում է կրթական միջավայրը։ Թաթուլ բնակավայրի 4-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատում և դպրոցի վերանորոգում․ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել են համայնքային ճանապարհները, ծրագիրն ավարտված է, ընթացքի մեջ են դպրոցի վերանորոգման աշխատանքները՝ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում, պետական ներդրոմը՝ 258 մլն դրամ։
Թալին քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցում, Քոթանյան 11 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, սուբվենցիոն ծրագիր․ աշխատանքները գրեթե ավարտվել են, առաջիկայում կիրականացվի կանաչապատումը։
Կաթնաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի վերակառուցում, ընդհանուր ներդրումը 207 մլն դրամ է, այն նախատեսված է 60 երեխայի համար։
Հավելենք, որ բացի վերոնշյալ ծրագրերից, Թալին համայնքի տարբեր բնակավայրերում պետական և համայնքային միջոցներով ընթանում են ենթակառուցվածքների զարգացման այլ ծրագրեր։
Մշտադիտարկման այցերը շարունակական են։


