Տպել
Նորություններ
Իրական Հայաստանը կայացման նոր ճանապարհին է, և մաղթում եմ, որ զարգացման նոր ուղին ու այդ վստահ երթը անշեղ լինի. մարզպետ
21.09.2026
Սիրելի' հայրենակից, ՀՀ արժանապատիվ քաղաքացի,
հպարտորեն և միասնաբար այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության 35֊ամյա հոբելյանը, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս։
Հաղթահարել ու շարունակում ենք հաղթահարել բազում մարտահրավերներ, ինչը, միանշանակ, առավել ամուր ու կենսունակ է դարձնում մեր պետությունը և վերընձյուղվելու մեր կամքը։
Եվ այսօր Իրական Հայաստանը կայացման նոր ճանապարհին է, և մաղթում եմ, որ զարգացման նոր ուղին ու այդ վստահ երթը անշեղ լինի։
Անկախությունը մեզ համար ոչ միայն կարգավիճակ է, այլև առաջնային ընտրություն, որը բխում է մեր ինքնության, կամարտահայտման ու հայրենասիրության լուսե ակունքից։
Շնորհավոր Անկախության օր։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ


