Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստի համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 110 միլիոն դրամ է հատկացրել 19 համայնքի թվով 25 ծրագրի համաֆինանսավորման համար

17.09.2026

 Նշված ծրագրերից 3-ն իրականացվում են Արագածոտնի մարզում։

Այդ ծրագրերն են՝
Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում։ Այն նախատեսված է 60 սանի համար։ Աշխատանքներն իրականացված են 40%-ով։
Թալին համայնքի Զարինջա բնակավայրում խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգում։ Կառուցվել է 6,5 կմ ջրագիծ, շահառուներ՝ 361 տնային տնտեսություն։ Աշխատանքներն ավարտական փուլում են։
Ապարան համայնքի Կայք, Ձորագլուխ, Եղիպատրուշ, Ափնագյուղ, Նիգավան, Վարդենիս և Երնջատափ բնակավայրի խմելու ջրագծերի վերակառուցում։ Կատարված է աշխատանքների 60 %-ը, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուներ՝ 923 տնային տնտեսություն։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-22 11:31:24