Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը հանրապետական մարզական ստուգատեսում զբաղեցրել է 3֊րդ հորիզոնականը
14.09.2026
ՀՀ Վարչապետի գավաթ դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվել է Սևանում:
Եզրափակիչ փուլի մասնակից Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը 10-12-րդ դասարանների տարիքային խմբում զբաղեցրել է 3֊րդ տեղը։
Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին 3 տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերին` աշակերտներին ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներին հանձնվել են գավաթներ, մեդալներ, հավաստագրեր և դրամական պարգևներ։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նոր հաղթանակներ։


