Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը կրկին միացավ արյունատվության ակցիային
09.09.2026
Ամեն տարի Արագածոտնի մարզպետի աշխատակազմը միանում է Աշտարակի բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ համագործակցությամբ Աշտարակի ԲԿ-ում իրականացվող արյունատվության ակցիային։
Սա մարդասիրական շարունակական նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում արյան պաշարների կայուն մակարդակն ապահովելուն և կյանքեր փրկելուն։
Արյունատվության ակցիային այսօր միացան նաև այլ պետական կառույցների՝ ՆԳՆ, ՊՆ, ՄՍԾ ներկայացուցիչներ։


