Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Դիլիջանում մասնակցել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին
05.09.2026
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Դիլիջանում մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ կայացած «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են Կառավարության անդամներ, պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ջրային ոլորտի փորձագետներ։
Աշխատաժողովի ընթացքում անցկացվել են ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաներին վերաբերող թեմատիկ քննարկումներ։ Անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և քայլերին, ներկայացվել են առաջարկություններ։


