Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նիկոլ Փաշինյանն շրջայց է կատարել Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրի նորակառույց դպրոցում

02.09.2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, այդ թվում` Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրի նորակառույց դպրոցում։
Գառնահովիտում երկրի ղեկավարը ծանոթացավ կատարված աշխատանքներին և ստեղծված կրթական պայմաններին:
Այցին մասնակցից էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ողջույնի խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ Գառնահովիտի դպրոցի բացմանը երկար են սպասել, քանի որ կառուցման աշխատանքները նախատեսվածից երկար են տևել։
Մարզի ղեկավարի խոսքով` նորակառույց դպրոցը հրաշալիորեն համախմբելու է հարակից գյուղերի աշակերտներին ևս` կրթական կլաստերի տրամաբանությամբ։
Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ նոր ենթակառուցվածքներով հագեցած դպրոցը գյուղի համար վերջին տարիների ամենամեծ ներդրումն է, և այդ ենթակառուցվածքները պետք է ծառայեն ոչ միայն աշակերտներին, այլև գյուղի բնակչությանը` որպես համայնքային կենտրոն։
 
Տեսանյութը՝ այստեղ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 12:11:00