Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթությունն ու գիտելիքը ամենամնայուն կապիտալն են

01.09.2026

  Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության ոլորտի շահառուներ,

Կայուն ապագայի մեծ տեսլականով ու խանդավառությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով։
Սեպտեմբերի 1-ը առաջին հերթին բոլորիս ենթագիտակցության մեջ ամուր թելով կապված է դպրոցի հետ, որը երկար տարիներ որպես հարազատ օջախ մեզ հյուրընկալում ու կրթում է, ձևավորում որպես անհատ։ Ուստի, առանձնահատուկ շնորհավորանք եմ հղում բոլոր դպրոցականներին, առաջին դասարանցիներին, ուսուցիչներին, որոնք տարիներ շարունակ անխոնջ աշխատանք են կատարում և մաղթում եմ, որ ուսումնական տարվա նորամուտը դառնա առաջադիմության, զարգացման, վերելքների նվաճման տարի։
Ուրախ եմ ընդգծել, որ գիտելիքահեն հասարակության մեջ գիտելիքն ու կրթությունը վերաարժևորվում են, առավել կարևորվում, ինչը վերահաստատում է՝ դրանք ամենամնայուն կապիտալն են, մտավոր սեփականություն, որը անձեռնմխելի է։
Ուսումնական հաջողություններ, անձնային աճ, նպատակասլացություն ու նոր հնարավորություններ բոլորիդ։
Շնորհավոր Սեպտեմբերի 1:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-08 09:47:51