Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթությունը մեր օրակարգում առաջնային է․ Արագածոտնի մարզպետ

25.08.2026

 2026-2027 ուստարվա անելիքներն ուրվագծելու և նախորդ ուստարին ամփոփելու նպատակով անցկացվող ավանդական խորհրդակցությունը այս տարի էլ անցկացվեց հագեցած օրակարգով ու հարցուպատասխանով՝ հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ։
Մինչ քննարկման մեկնարկը տեղի ունեցավ կրթական էքսպո, որում մարզի մի խումբ դպրոցների աշակերտներ ներկայացրին հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերը, արժեքային կրթության, կառավարման և խմբային աշխատանքների լավագույն փորձը։
Հաջորդիվ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու Արաքսիա Սվաջյանը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալագրեր հանձնեցին «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ ամենամյա խորհրդակցությունը միտված է պատրաստված ու պատշաճ սկսելու նոր ուսումնական տարին։ Մարզպետն ընդգծեց ԿԳՄՍՆ-մարզպետի աշխատակազմ համագործակցության դերն ու կարևորությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է դառնում կրթության որակը էլ ավելի բարձրացնել։
«Մարզպետի աշխատակազմի օրակարգում կրթությունն առաջնային է և մենք պատրաստակամ ենք բոլոր հարցերը համատեղ քննարկելու և լուծելու»,-ընդգծեց մարզպետը։
Խորհրդակցությունը վարեց նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, անդրադարձավ նախորդ տարվա կրթական ձեռքբերումներին և թերություններին, ապա՝
հանրակրթական դպրոցներում չափորոշչային փոփոխություններին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, արտադպրոցական հաստատությունների բարեփոխումներին և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին առնչվող հարցերի, պարզաբանեց ներկաների հարցերը։
Խորհրդակցությունը շարունակվեց նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-08 09:47:51