Նորություններ
Արագածոտնի մարզում բարձր հրդեհավտանգ իրավիճակը կշարունակի պահպանվել
17.08.2026
ՀՀ գրեթե ողջ տարածքում բարձր հրդեհավտանգ իրավիճակը կշարունակի պահպանվել: Բարձր ռիսկի գոտում կմնան Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի եւ Երեւանի որոշ շրջաններ։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Այսօր բարձր ռիսկի գոտում է գտնվում Արագածոտնի մարզի Թալին համայնքը։
Նշենք որ, իրավիճակը չի փոխվելու առաջիկա երկու օրերին։ Օգոստոսի 18-ին և 19-ին Թալին համայնքում հրդեհային իրավիճակը գտնվելու է շատ բարձր ռիսկային գոտում։ Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ համայնքներում առաջիկա երկու օրերին կլինի բարձր կարգի հրդեհային իրավիճակ։


