Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մենք ստեղծարար, համարձակ ու խելացի երիտասարդություն ունենք․ Արագածոտնի մարզպետ

12.08.2026

 Սիրելի՛ երիտասարդներ,

Իմ սրտագին շնորհավորանքներն եմ հղում Երիտասարդության միջազգային օրվա առիթով։
Երիտասարդությունը, իրավամբ, երանելի կարգավիճակ ու հոգեվիճակ է, որում կառուցողական համառությամբ կյանքի են կոչվում թարմ գաղափարներ, հավակնոտ երազանքներ։ Այն նաև խանդավառությամբ սովորելու, փորձ ու գիտելիք կուտակելու անփոխարինելի ժամանակահատված է։
Ուզում եմ մաղթել, որ երիտասարդ հասակում կարողանաք ամենավառ գույներով լցնել ձեր կյանքը, շարունակել թև տալ ձեր ճախրանքին ու նվաճել անհաղթահարելի թվացող բարձունքներ։
Ինձ համար կյանքի բոլոր ոլորտներում առանձնակի կարևոր է երիտասարդության դերակատարումն ու ներկայությունը։
Շարունակեք ձեր ինքնակերտման ճանապարհը, կոփվեք, զարգացեք և թող երիտասարդությունը դառնա ձեր իմաստալից ու բարեկեցիկ կյանքի ամուր հենարանը։
ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 13:15:52