Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական միջոցներով Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորման աշխատանքներ կիրականացվեն

06.08.2026

 ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է համապատասխան ծրագիրը, որի շրջանակում առաջիկա շաբաթների ընթացքում կմեկնարկեն շինարարական աշխատանքները։

Նշենք, որ այսպիսով լուծվում է միջպետական ճանապարհի Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածի մերձակայքի բնակիչների համար կարևոր կենցաղային խնդիր, որի հետևանքով անձրևների, ձյան հոսքերը լցվում էին անհատական բնակելի տներ։
Խնդիրը եղանակային վատ պայմանների ժամանակ տեղում ուսումնասիրելու և լուծում ուրվագծելու համար նախորդիվ այցեր է իրականացրել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ծրագրի արժեքը շուրջ 61 մլն դրամ է, նախապատրաստական աշխատանքները մկնարկել են, հիմնական աշխատանքները կիրականացվեն 3 ամսվա ընթացքում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-25 16:22:44