Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային տարվա կիսամյակային ամփոփումը՝ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստում

29.07.2026

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախագահությամբ ասօր տեղի ունեցավ մարզի խորհրդի նիստ, որում քննարկվեցին մարզում իրականացղվող ծրագրերի եռամսյակային աշխատանքի արդյունքները, ապա նաև՝ կիսամյակային ցուցանիշները։

Նիստին մասնակից էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, մարզային ուժային կառույցների ղեկավարներ, համայնքապետերի տեղակալներ։
Օրակարգային 6 հիմնական հարցերը և զեկուցողներին ներկայացրեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի վերաբերյալ զեկուցեց մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը՝ առանձնակի շեշտադրում կատարելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվող մանկապարտեզների կառուցման ընթացքին։
Զարգացման ծրագրերի ընթացքի մասին տեղեկատվությունը շարունակելով՝ 2-րդ զեկուցող, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց 2026 թ․ 2-րդ եռամսյակում սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի կատարած աշխատանքները, ապա անդրադարձավ մարզի դպրոցաշինական ծրագրերին։
Մարզի համայնքների 2-րդ եռամսյակի սեփական եկամուտների կատարման վերաբերյալ զեկուցեց ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը։
Հաջորդ հարցը վերաբերում էր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակաիցների չօգտագործած արձակուրդներին, որի մասին զեկուցեց ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը։
Օրակարգային հարցերի շարքը եզրափակեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության պետ Հակոբ Ստեփանյանը՝ սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին ամփոփ տեղեկատվություն զեկուցելով։
Հնչած հարցերի շուրջ մարզպետը նկատառումներ ու հանձնարարականներ ներկայացրեց։ Ամփոփելով նիստը՝ նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին և նշեց, որ կիսամյակային արդյունքներն ընդհանուր առմամբ բավարար են, սակայն պետք է աշխատել մինչև տարեվերջ առավել բարձր արդյունքի համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-25 16:22:44