Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում լայն թափով շարունակվում են դպրոցների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները․ նոր կրթահամալիրները կրթության ու համայնքային կյանքի նոր որակ են խոստանում
17.07.2026
Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրգորյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը երեկ ստուգայցերով եղել են «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող ու վերակառուցվող դպրոցների շինհրապարակներում։
Առաջին կանգառը եղել է Օշականի միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգման փուլում է, այժմ իրականացվում են քանդման աշխատանքները։
Հաջորդ ստուգայցը Արուճի միջնակարգ դպրոցում էր, որը նույնպես հիմնանորոգվում է։ Արդիականացված դպրոցն ունենալու է նորակառույց ֆուտբոլի դաշտ, այլ նոր ենթակառուցվածքներ։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հաջորդիվ հետևել են Նոր Ամանոսում կառուցվող կրթահամալիրի շինաշխատանքերին։ 144 տեղ հզորությամբ կրթահամալիրում ներառված կլինի նաև մանկապարտեզ։
Նոր դպրոց է կառուցվում Թալին քաղաքում՝ 432 տեղ հզորությամբ, բացումն ակնկալվում է տարեվերջին, տեղում դիտարկվել են կառուցման աշխատանքները։
Զարինջա և Հացաշեն գյուղերը մոտ ապագայում ևս նոր կրթահամալիր կունենան, համապատասխանաբար, 200 և 144 տեղ հզորությամբ և 40 տեղ հզորությամբ մանկապարտեզով։ Նշված կրթահամալիրների աշխատանքների ընթացքը ևս դիտարկվել է։
Ժամանակակից ու ընդգրկուն կրթահամալիրների կառուցման համար Կառավարության ներդրումները հասնում են միլիարդավոր դրամների։
Ուշագրավ է, որ դրանք գյուղեր ու քաղաքներ են բերելու ոչ միայն կրթության նոր որակ, ալև համայնքային կյանքի նոր գույներ․ նախատեսվում է նոր ենթակառուցվածքները (ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, դահլիճներ, ամֆիթատրոններ, գրադարաններ և այլն) օգտագործել նաև ուսումնական պրոցեսից դուրս՝ տվյալ բնակավայրի քաղաքացիների ժամանցը, մշակութային կյանքն ու շարունակական կրթությունն ապահովելու, տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու, համայնքային կյանքի զարգացման համար։


