Տպել
← Վերադառնալ ցուցակին
Նորություններ
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ
06.07.2026
Սասունիկի միջնակարգ դպրոցում այսօր կայացած քննարկումը մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության մասին էր։
Հանդիպմանը ներկա էին Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, վարչության ներկայացուցիչներ, կրթության ոլորտի այլ պատասխանատուներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով թեմայի կարևորությունը, ապա հակիրճ անդրադարձավ Արագածոտնի մարզում «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող, վերակառուցվող ու հիմնանորոգվող դպրոցների ընթացիկ աշխատանքերին։
Արաքսիա Սվաջյանը, սկսելով խորհրդակցությունը, նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին:
Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-16 16:18:06
Վերջին թարմացումը՝ 2026-07-16 16:18:06


