Տպել
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն
03.07.2026
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց 2 տասնյակից ավելի քաղաքացիների։
Սոցիալական, աշխատանքային, իրավական, կենցաղային և այլ բնույթի հարցերով քաղաքացիները դիմեցին մարզպետին, ինչին ի պատասխան, ոլորտային պատասխանատուները տեղում ստացան հանձնարարականներ՝ քաղաքացիների խնդիրները լուծելու նպատակով։ Մի շարք հարցերի կապակցությամբ մարզպետը քաղաքացիներին ներկայացրեց պարզաբանումներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով (0232) 3 24 64։


