Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակում տեղի ունեցավ «Ատելության խոսքը ընտրությունների և նախընտրական քարոզչության ընթացքում» թեմայով իրազեկման սեմինար

01.07.2026

 ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների բանախոսությամբ այսօր կայացած իրազեկման սեմինարին մասնակցում էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների աշխատակիցներ, Աշտարակի դպրոցների տնօրեններ։

Միջոցառումն իրականացվեց Արդարադատության նախարարության և Օրենսդրական զարգացման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ։
Բանախոսներն անդրադարձան տարբեր հարթակներում ատելության խոսքի դրսևորումներին, դրան հակազդող օրենսդրական կարգավորումներին, ընտրական գործընթացներում ատելության խոսքի առնչվելու դեպքում՝ թիրախավորված անձի կողմից հնարավոր գործողություններին։
Նախարարության ներկայացուցիչները հընթացս պատասխանեցին ներկաների հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-08 17:59:13