Տպել
Նորություններ
Այսօր առավոտյան ծաղկաձորյան հանգստի մեկնեց դպրոցականների 2-րդ խումբը
29.06.2026
Արագածոտնի մարզի բոլոր համայնքներից ընդհանուր 136 երեխա այսօր առավոտյան մեկնեց Ծաղկաձոր՝ «Լավա ԱՂԲՅՈՒՐ» ճամբարում վայելելու 10-օրյա հանգիստ։
Ամառային ամենամյա ճամբարն իրականացվում է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։
Աշակերտների հանգիստը հագեցած է ճանաչողական, կրթադաստիարակչական ու ժամանցային մի շարք ծրագրերով։
Երեխաների անվտանգ մեկնումը դեպի Ծաղկաձոր իրականացվեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության, մարզի բուժհաստատությունների, Պարեկային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ։
2-րդ հերթափոխով մեկնած աշակերտները կհանգստանան հունիսի 29-ից հուլիսի 8-ը։
Մեր դպրոցականներին մաղթում ենք բարի հանգիստ։


