Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաձորյան ամառային հանգստի է մեկնել Արագածոտնի մարզի 145 երեխա

22.06.2026

 ՀՀ Կառավարության հովանու ներքո մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը։

Հունիսի 20-ին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» հանգստի գոտի են մեկնել Արագածոտնի մարզի բոլոր համայնքներից 7-13 տարեկան 145 երեխաներ։
Նրանք կվայելեն 10-օրյա հանգիստ, որից հետո, երկրորդ հերթափոխի շրջանակում, ճամբար կմեկնի դպրոցականների ևս մեկ խումբ։
Նշենք, որ երեխաների հանգիստը կազմակերպվում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վերահսկողությամբ, նրանց անվտանգ մեկնումն ու վերադարձը իրականացվում է մարզպետի աշխատակազմի առողջապահության, սոցիալական հարցերի վարչության և Պարեկային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Հանգիստը հանգեցած է ճանաչողական ու կրթական մի շարք միջոցառումներով։
Ինչպես արդեն հայտարարել էինք, 2-րդ հերթափոխով հանգստի մեկնարկը հունիսի 29-ին է, ընդունվում են դիմում հայտեր, մանրամասներին ծանոթացեք այստեղ՝
Մեր ճամբարականներին մաղթում ենք բարի հանգիստ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-19 15:45:31