Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետի անունից շնորհակալագրեր՝ առողջապահության ոլորտի երկարամյա բժիշկներին․ անակնկալ այցեր բուժամբուլատորիաներ ay
22.06.2026
Բուժաշխատողի օրվա առիթով մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին Արագածոտնի մարզի ամենաերկարամյա բժիշկներին՝ Կարբիի բուժամբուլատորիայի թերապևտ, 95-ամյա Սաբրո Ասատրյանին և Օշականի բուժամբուլատորիայի մանկաբույժ, 90-ամյա Էմմա Միրիջանյանին։
Անակնկալ այցով այսօր առավոտյան նշված բուժամբուլատորիաներում էր առողջապահության, սոցիալական հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը, որը փոխանցեց շնորհակալագրերն ու երախտագիտություն հայտնեց մարզի անվանի բժիշկներին՝ տասնամյակների անխոնջ աշխատանքի ու մասնագիտական նվիրումի համար, մաղթեց քաջառողջություն։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության ոլորտի մասնագետները զրուցեցին բժիշկների հետ, արձանագրեցին ոլորտի խնդիրներին վերաբերող նրանց դիտարկումներն ու խորհուրդները։
Շնորհավորում ենք մեր վաստակաշատ բժիշկներին և մաղթում առողջություն։


