Տպել
Նորություններ
Շնորհավոր մասնագիտական տոնը, սիրելի՛ բուժաշխատողներ
21.06.2026
Սիրելի' բուժաշխատողներ,
շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով և ցանկանում ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերակատարումը մեր կյանքում։
Ի սրտե ուզում եմ, որ աշխատանքում ձեր սրտացավությունն ու եռանդը երբեք չմարեն, քանզի դուք ոչ միայն զուտ աշխատանք, այլև մարդկանց առողջությունը պահպանող, վերականգնող, ինչու չէ նաև կյանքեր փրկող, կյանք պարգևող անփոխարինելի ու մարդասիրական գործ եք կատարում։
Ուրախ եմ արձանագրել նաև, որ առողջապահական ոլորտի մեծ բարեփոխումների շնորհիվ դուք հնարավորություն եք ստանում աշխատելու առավել բարեկարգ և արդիական միջավայրում, ինչը կարծում եմ, լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում ձեզ։
Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային բազում հաջողություններ։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ


