Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի դպրոցներում ավարտական քննություններն անցնում են պատշաճ մթնոլորտում

10.06.2026

 Ընթանում են դպրոցների՝ 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանների շրջանավարտների պետական ավարտական քննությունները։

Քննությունների ընթացքին հետևելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը և վարչության աշխատակիցները ստուգայցով Կարինի, Սասունիկի, Նոր Երզնկայի, Կարբիի միջնակարգ դպրոցներում էին։
Այցի ընթացքում արձանագրվեց, որ պատշաճ քննական մթնոլորտն ապահովված է։
Այսօր տեղի էր ունենում «Մաթեմատիկայի» քննությունը։
Այցի ընթացքում Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հետևեցին նաև Կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող Կարինի միջնակարգ նոր դպրոցի շինարարության ընթացքին։
Նշենք, որ 12-րդ դասարանների շրջանավարտների քննությունները մեկնարկել են հունիսի 3-ին, կամփոփվեն հունիսի 17-ին։
Ընթանում են նաև 9-րդ դասարանն ավարտողների քննությունները, որոնք մեկնարկել են հունիսի 2-ին և կավարտվեն հունիսի 24-ին։
Արագածոտնի մարզում 2025-2026 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում են 1083 սովորող, իսկ 9-րդ դասարանը՝1796։
Մեր շրջանավարտներին մաղթում ենք հաջող քննաշրջան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-10 15:33:22