Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Հանրապետության բանակը կերպափոխվում է՝ բարձրացնելով իր պաշտպանունակությունն ու ամրացնելով զինված ուժերի հիմքերը․ մարզպետ

28.05.2026

 Սիրելի՛ հայրենակիցներ,

խորը հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա առիթով։
Յուրաքանչյուրիս համար այս օրը մեր պետականությունն ու ինքնիշխանությունը վերաիմաստավորելու լավ առիթ է։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության բանակի սպաներին և զինվորներին։ Ակներև է, որ Հայաստանի Հանրապետության բանակը կերպափոխվում է՝ բարձրացնելով իր պաշտպանունակությունն ու ամրացնելով զինված ուժերի հիմքերը։
Այսօր մեծ զորահանդեսում բոլորիս ուշադրությանը կներկայացվեն մեր պաշտպանողական բնույթի որոշ զենքեր, որոնք ևս մեկ ապացույցն են նրա, որ մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակ կերտելու ճանապարհով։ Վստահ եմ, այսօր բոլորս ենք վերապրելու արժանապատվության մեծ ու անկեղծ զգացում։
Կրկին շնորհավորում եմ և ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության անկախության, խաղաղության, հզորացման ամրապնդման ճանապարհին անելիք ունենք բոլորս։ Ուստի, ի գործ՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Շնորհավոր Հանրապետության օր։
ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-04 16:35:28